Նորբերտ Վիներ
Նորբերտ Վիներ (նոյեմբերի 26, 1894[1][2][3][…], Քոլամբիա, Միսսուրի, ԱՄՆ[4] - մարտի 18, 1964[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա) ամերիկացի մաթեմատիկոս էր։ Նա Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Հռչակավոր հրաշամանուկ, Վիները հետագայում դառնում է դեռահաս հետազոտող պատահական և noise պրոցեսներ բնագավառներում, իր ներդրումն է ունեցել էլեկտրոնային ճարտարագիտություն, էլեկտրոնային կապի միջոցներ, համակարգերի կառավարում ճյուղերում։ Վիները համարվում է Կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապ գաղափարի ձևակերպող, բազմաթիվ կիրառություններով հետևյալ ուղղությունների վրա՝ ճարտարագիտություն, կառավարման համակարգեր, կոմպյուտերային գիտություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, և հասարակության կազմակերպման վրա։ 1948 թվականին Փարիզում լույս է տեսնում իր «Կիբեռնետիկա» աշխատությանը։ Որի մեջ ձևակերպել է կիբեռնետիկա գիտության հիմնադրույթները։ Վիներն աշխատանքներ ունի նաև մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի վերաբերյալ։ Հայտնի է Վիներ-Հոպֆի հավասարումը աստղերի ճառագայթային հավասարակշռության վերաբերյալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորբերտ Վիները Լեո Վիների՝ հրեա Լեհաստանից և Բերտա Կահնի՝ գերմանացի առաջնեկն էր։ Նորբերտը ամենահայտնի հրաշամանուկը դարձավ։ Լեոն մինչ 1903 թ. ուսուցանում էր Նորբերտին իր ստեղծած ուսման մեթոդներով, բացառությամբ կարճ ընդմիջման, երբ Նորբերտը 7 տարեկան էր։
Լեոն իր ապրուստը հոգալով գերմաներեն և սլավոնական լեզուներ դասավանդելով, շատ էր կարդում և դիզել էր անձնական մեծ գրադարան, որից պատանի Նորբերտ մեծ օգուտ քաղեց։ Լեոն մաթեմատիկայում նույնպես գիտակ էր և իր որդուն սովորեցնում էր մինչ նրա տնից հեռանալը։
1906 թ. ավարտելով բարձրագույն դպրոցը 11 տարեկանում, Վիները ընդունվում է Tufts քոլեջ։ 1909 թ. 14 տարեկանում նա ստանում է բակալավրի աստիճան մաթեմատիկայում, որից հետո նա սկսում ուսանել կենդանաբանություն Հարվարդի համալսարանում։ 1910 թ. նա տեղափոխվում է Կորնելի համալսարան ուսումնասիրելու համար փիլիսոփայություն։
Հարվարդ և առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ տարի նա վերադառնում է Հարվարդ, չնայած դեռևս շարունակելում էր իր փիլիսոփայական ուսումնասիրությունները։ 1912 թ. 17 տարեկանում, Հարվարդի համալսարանը Վիներին գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհում։ Նրա դիսերտացիան վերաբերում էր մաթեմատիկական տրամաբանությանը, որտեղ նա էական արդյունքներ էր ստացել։
1914 թ. Վիները ճամփորդում է Եվրոպայով, ուսանելու համար Բերտրան Ռասսելի և Գ. Հ. Հարդիի մոտ Քեմբրիջի համալսարանում, իսկ Դավիթ Հիլբերտի և Էդմունդ Լանդաուի մոտ Գյոթինգենի համալսարանում։
1915–16 թթ. Նա դասավանդում է փիլիսոփայություն Հարվարդում, այնուհետ աշխատում է որպես ինժեներ, Ջեներալ Էլեկտրիկում և գրում է Ամերիկյան հանրագիտարանի համար։
Վիները կարճ ժամանակ աշխատեց որպես լրագրող Boston Herald-ում, որտեղ նա գրեց Lawrence, Massachusetts-ի բանվորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ, սակայն շուտով նրան հեռացրին աշխատանքից, քանի որ նա չցանկացավ բարենպաստ հոդվածներ գրել քաղաքական գործիչների մասին։
Չնայած Վիները ի վերջո դարձավ համոզված խաղաղասեր, սակայն Առաջին համաշխարհային պատերազմում նա եռանդուն մասնակցում էր պատերազմական գործողություններին։ 1916 թ., Միացյալ Նահանգների պատերազմի մեջ մտնելու նախապատրաստվելուն մոտ Վիները այցելում է ռազմական սպաների մարզական ճամբար, սակայն քննությունը տապալում է։ Մի տարի անց նա կրկին փորձում է միանալ զինվորականներին, սակայն կառավարությունը նորից մերժում է նրան վատ տեսողության համար։ 1918 թ. ամռանը, Օսվալդ Վեբլենը Վիներին հրավիրում է աշխատել բալիստիկայի վրա Մերիլենդի Աբերդեն պոլիգոնում[16]։ 1919 թ. փետրվարին Վիները զորացրվում է[17]։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիները չկարողացավ Հարվարդում մշտական դիրք գրավել, որի համար նա մեղադրում էր համալսարանում տիրող անտի-սեմիտիզմ իրավիճակը և մասնավորապես Հարվարդի մաթեմատիկոս Ջորջ Բիրղհոֆի անտիպատիան[18]։ Որոշակի դեգերումներից հետո Վիները հաստատվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ նա անց կացրեց իր կարիերայի մնացած մասը ի վերջո առաջադրվելով պրոֆեսորի աստիճանի։
1926 թ. Վիները վերադառնում է Եվրոպա որպես Գուգենհեյմի գիտնական։ Այդ ընթացքում նա աշխատում է Բրոունյան շարժման, Ֆուրյեի ինտեգրալի, Դիրիխլեի պրոբլեմի, հարմոնիկ անալիզի և Տաուբերյան թեորեմների վրա։
1926 թ. Վիների ծնողները նրան ամուսնացնում են գերմանացի էմիգրանտ Մարգարետ Էնգեմանի հետ։ Նրանք ունեցան երկու դուստր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրա աշխատանքները կապված զենիթային զենքից ավտոմատ նշանառության և հարվածելուն, որն էլ պատճառ է դառնում Կլոդ Շենոնից անկախ ուսումնասիրելու ինֆորմացիոն տեսությունը և հայտնագործելու Վիների ֆիլտրը։ Նրա զենիթային աշխատանքները արդյունքում ի վերջո նրան բերումեն կիբեռնետիկայի ձևակերպմանը։ Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, Վիները հրավիրված չէր մասնակցելու Մանհեթեն նախագծում.[19] Պատերազմից հետո նրա համբավը օգնեց հավաքագրել ճանաչողական գիտության հետազոտական խումբ կազմված հետազոտողներից՝ նեյրոհոգեբանություն, մաթեմատիկա և նյարդահամակարգի բիոֆիզիկա բնագավառներից, այդ թվում Վորեն Սթարգիս Մկկուլոչին և Վալտեր Պիթսին։ Այս գիտնականները հետագայում առաջին ներդրումները կատարեցին կոմպյուտերային գիտության և արհեստական ինտելեկտի բնագավառում։ Շուտով խմբի ձևավորվելուց հետո Վիները հանկարծ ի զարմանս իր գործընկերների դադարեց նրանց հետ շփվել։ Ենթադրվում է, որ Վիների կինն էր կազմակերպել խզումը, քանի որ նա տանել չէր կարողանում Մկկուլոչի բոհեմական կյանքի ոճը[20]։
Ասույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճշմարտությունը ծնվում է գիտությունների սահմանագծում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Archive — 1996.
- ↑ https://bathtubbulletin.com/biography-norbert-wiener/
- ↑ https://www.wikidata.org/wiki/Q178577
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.amacad.org/multimedia/pdfs/publications/bookofmembers/ChapterW.pdf
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.ams.org/journals/bull/1933-39-07/S0002-9904-1933-05637-9/
- ↑ http://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=391
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ http://www.ams.org/profession/prizes-awards/pabrowse?purl=bocher-prize
- ↑ Conway and Siegelman, 41–43
- ↑ Conway and Siegelman, 43–44
- ↑ Conway and Siegelman, 40, 45
- ↑ Conway & Siegelman, 127
- ↑ Conway & Siegelman, 223–227
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորբերտ Վիներ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 1964 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Թաֆթս համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Փիլիսոփայության դոկտորներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Հրաշամանուկներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ